«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 26-ը օգոստոսի, 2018թ․

Views: 76722 | Likes: 666 | Dislikes: 43 | 2018-08-26 17:48:14 |
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդումը դիտեք 20:00-ին՝ http://tv.azatutyun.am հասցեով

Այսօր մեր եթերում․

1. Առաջին անգամ Հայաստանի անկախության պատմության ընթացքում Հայաստան ժամանեց Գերմանիայի կանցլերը։ Եվրոպայի երկաթե տիկինը կարծես իրեն շատ լավ էր զգում Հայաստանում։

2․ Գերմանիայի կանցլերի այցի վերաբերյալ կզրուցենք քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանի և Ստեփան Գրիգորյանի հետ։

3․ Անգելա Մերկելը Հայաստանոմ այցելեց նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Թեմայի շուրջ կզրուցենք կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։

4. Գլխավոր դատախազությունն այս շաբաթ բողոքարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։

5. Գեներալ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

6. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր տնտեսական ծրագրի հիմնական դրույթները։

7. «Սասնա ծռեր»-ը հայտարարում է նույնանուն կուսակցություն հիմնելու մասին։ Նոր ստեղծվելիք կուսակցությունը զինված խմբի ժառանգորդը չի լինելու։

8․ Կիրակնօրյայի տաղավարում հյուրընկալել ենք ՀԱԿ-ի իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանին։

Հաղորդումը վարում է Հրայր Թամրազյանը

source